Որքանով է աճել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը

1 Min Read

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.8 տոկոսով:

Շինարարության ծավալը 2024թ.-ի 4 ամիսներին ավելացել է 13.7 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2023թ.-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացումը կազմել է 26.7 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 3.9 տոկոսով:

Այս տարվա առաջին 4 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 0.4 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալում այս տարվա հունվար-ապրիլին արձանագրվել է զգալի աճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 2.4 անգամ է: Ընդ որում՝ արտահանումն ավելացել է 2.8 անգամ, իսկ ներմուծումը՝ 2.1 անգամ:

 

TAGGED:
Share This Article