Գների մակարդակի փոփոխությունը. ինչպիսին է եղել պատկերը 2023թ-ի ապրիլին

2 Min Read

ՎԿ-ն հրապարակել է 2023թ-ի ապրիլին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: 2023թ-ի ապրիլին գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի մարտի համեմատ կարող ենք ուսումնասիրել հետևյալ գծապատկերի միջոցով.

Գծապատկեր 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2023թ-ի ապրիլին նախորդ ամսվա և 2022թ-ի ապրիլի համեմատ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի ապրիլին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գները աճել են 3,2%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,1%-ով։


Որքան է կազմել հունվար-մարտ ամիսների գնաճը. Վերլուծություն


Խոստովանենք, որ գնաճը հիմա նկատելի դանդաղել է, սակայն վստահ ենք, որ այս իրավիճակին նպաստող բազմաթիվ գործոններ կան, որոնք ազդում են այս և մոտակա ամիսներին, սակայն այս գործոնների ազդեցության թուլացման հետ միասին գնաճը կրկին կսկսի արագանալ։

Ընթերցողներին հիշեցնենք, որ միայն փետրվարին գնաճը կազմում էր 8.1%: Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի և 2023թ-ի մարտի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.

Գծապատկեր 2.  ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2023թ-ի ապրիլին նախորդ ամսվա և 2022թ-ի ապրիլի համեմատ՝ ըստ հիմնական ապրանքախմբերի

Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2023թ-ի ապրիլին 2022թ-ի նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 1,2%, իսկ 2023թ-ի մարտի համեմատ՝ 0,2%-ով: Նկատում ենք գնաճի զգալի դանդաղեցում սննդամթեքրի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով։

2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 9,3%։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների անկումը 2023թ-ի ապրիլին մարտի համեմատ կազմել է 0,4%։

2023թ-ի ապրիլին 2022թ-ի նույն ամսվա համեմատ տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում գնաճը կազմել է 9,6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,2%։ 2023թ-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա  համեմատ բարձր գներ են դիտվել ռեստորաններ և հյուրանոցներ ոլորտում՝ 7,9%, իսկ փետրվարի համեմատ՝ 0,3%։

TAGGED:
Share This Article
4 Comments