Tesla-ն ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 1,1 մլն ավտոմեքենա

1 Min Read

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունն ԱՄՆ-ից հետ է կանչում մոտ 1,1 մլն ավտոմեքենա՝ էլեկտրական ապակիների հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հետկանչը վերաբերում է Model 3-ին, որն արտադրվել է 2017-2022 թվականներին, 2020-2021 թվականներին արտադրված Model Y-ին և 2021-2022 թվականներին հավաքման գծից դուրս եկած Model S-ին և Model X-ին:

ԱՄՆ կարգավորող գործակալությունը որոշել է, որ Tesla-ի պատուհանները, երբ ավտոմատ փակվում են, կարող են «չափազանց ուժ կիրառել և վնասել վարորդին կամ ուղևորին», ինչը մեծացնում է տրավմաների վտանգը։

Tesla ընկերությունը խոստանում է թարմացնել ծրագրակազմը և վստահեցնում, որ սեպտեմբերի 13-ից հետո թողարկված մեքենաներն այլևս չունեն նման խնդիրը։

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն