Աղբից գտնված դիմանկարը վաճառվել է անհավանական գնով

2 Min Read

Մարգարետ Թետչերի դիմանկարը, որ գտնվել էր աղբից, աճուրդում վաճառվել է սպասվածից բարձր՝ 1100 ֆունտով: Հայտնում է BBC-ն:

Անստորագիր յուղաներկ կտավը նվեր էր նախկին վարչապետին և պահվում էր Լոնդոնի պահեստներից մեկում, որտեղից այն հեռացվել է 20 տարի առաջ։ Նկարը, սակայն փրկվել է մի մարդու կողմից, ով աշխատում էր թափոնների արդյունաբերությունում և այլ իրերի հետ այն տուն էր տարել որպես հուշանվեր:

Նկարի վաճառքն իրականացրել է նրա որդին, ով հանդիսացել է նաև որպես սեփականատեր։ Ըստ նրա՝ հավաքածուն ներառում է որոշ պատմական առարկաներ, որոնք մատնանշում են Մարգարետ Թետչերի պաշտոնավարման հետ կապված կարևոր հարաբերություններ և իրադարձություններ։

Auctioneers Sworders ընկերությունն ակնկալում էր, որ կտավը կվաճառվի մինչև 700 ֆունտ ստեռլինգով, սակայն այն մեծ հետաքրքրություն է առաջացրել և  1100 ֆունտով վաճառվել է Մեծ Բրիտանիայից մի գնորդի:

Նկարը ծննդյան նվեր էր պրոֆեսոր Յուսուֆ Հաբիբիի կողմից, որը հետագայում դարձավ Ինդոնեզիայի նախագահ: Դրա հետ կա հետևյալ գրությունը. «Իսկական ընկերոջ և երկրպագուի կողմից՝ անկեղծ բարեմաղթանքներով ձեր ծննդյան օրվա առթիվ՝ 1995 թվականի հոկտեմբերի 13-ին»:

Այն հայտնաբերվել է Մարգարետ Թետչերին տրված այլ պաշտոնական նվերների հետ միասին:

Հայտնաբերվել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի բրոնզե կիսանդրին, որը, ենթադրաբար, նվեր է Ռեյգանին վարչապետի կողմից 1982 թվականին պետական ​​այցի ժամանակ: Այն վաճառվել է 11700 ֆունտ ստեռլինգով:

Ընդհանուր առմամբ բոլոր իրերը վաճառվել են 15000 ֆունտ ստեռլինգով։

 

Կիսվեք այս հոդվածով