COVID-ի դեմ նորացված խթանիչ պատվաստանյութն արդեն պատրաստ է․ PFIZER

1 Min Read

Pfizer-ը ԱՄՆ կարգավորող մարմիններին երկուշաբթի խնդրեց թույլատրել իր նորացված COVID-19-ի դեմ պատվաստանյութի օգտագործումը, որն ավելացնելու է պաշտպանությունը կորոնավիրուսի նոր ալիքին դիմակայելու համար։

Pfizer-ը և նրա գործընկեր BioNTech-ը մտադիր են թարմացված խթանիչներ առաջարկել 12 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց, և պատվաստումները կարող են սկսվել շաբաթների ընթացքում, եթե սննդի և դեղերի վարչությունն արագ հաստատի փոփոխված պատվաստանյութը:

Կանխատեսվում է, որ Moderna-ն ևս շուտով նմանատիպ հայտ կներկայացնի: ԱՄՆ-ը պայմանագիր է կնքել գնել 105 մլն չափաբաժին Pfizer և 66 մլն չափաբաժին Moderna, եթե FDA-ն (սննդի և դեղերի վարչություն) կանաչ լույս տա:

«Շատ կարևոր է, որ մարդիկ այս աշնանը և ձմռանը նոր պատվաստումներ ստանան վիրուսի դեմ», – նշել է Սպիտակ տան COVID-19-ի համակարգող դոկտոր Աշիշ Ջան:

Share This Article