Իրանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներգրավվածությունը ՀՀ տնտեսությունում. Ի՞նչ են փաստում թվերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Հայաստանի համար չափազանց կարևոր է մեր տնտեսական և քաղաքական կյանքում զգալի կշիռ ունեցող դաշնակից և հարևան երկրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Այս առումով ՀՀ համար հետաքրքություն ներկայացնող միանգամից երեք երկրներում՝ Իրանում, Ֆրանսիայում և Մեծ բրիտանիայում տեղի ունեցան քաղաքական դաշտի փոփոխություններ։

Մասնավորապես, Իրանում հաղթանակեցին ռեֆորմիստները, որոնք կողմնակից են լիբերալ քաղաքականությանը։ Հայաստանի համար միայն մի բաղադրիչ կա, որը մտահոգիչ է. նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին ծագումով ազարի է (իրանական ադրբեջանցի)։ Որքանո՞վ այս հանգամանքը չի խանգարհի հայ-իրանական նորմալ հարաբերություններին, դժվար է ասել։

Ֆրանսիայում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ֆրանսիայի նախագահ և Հայաստանի մեծագույն բարեկամ Էմանուել Մակրոնի կուսակցությունը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Մեծ Բրիտանիայում 14 տարի իշխանության ղեկին մնալուց հետո կոնսերվատորները դիրքերը զիջեցին լեյբորիստներին: Արդյունքում վարչապետի պաշտոնը ստացավ լեյբորիստների ղեկավար Քիր Սթարմերը։ Վերջինս հայտնի է իր փոփոխական խառնվածքով և կարող է բավականին կտրուկ փոփոխել իր դիրքորոշումները։ Այս փաստը պետք է, որ անհանգստացնի Հայաստանին և Մեծ Բրիտանիայի մյուս գործընկերներին։



Մեզ համար հետաքրքիր է վերոնշյալ երկրների հետ ոչ միայն քաղաքական երկխոսությունը, այլ նաև տնտեսական կապերի մասով համագործակցությունը․

2024թ․ հունվար-մայիսին 2023թ, նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Իրան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա արտահանման ծավալները կրճատվել են համապատասխանաբար 2,6%-ով, 48%-ով և 11%-ով՝ կազմելով համապատասխանաբար $44,4 մլն, $1,8 մլն և $3,1 մլն։

Մյուս կողմից Իրանից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից Հայաստան ներմուծման ծավալները նվազել են համապատասխանաբար 6,7%-ով, 5%-ով և 18,4%-ով՝ կազմելով համապատասխանաբար $224 մլն, $45 մլն և $51,7 մլն։

Այս երեք երկրները զգալի ներդրումներ են իրականացնում ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում։ Մասնավորապես, Իրանի կողմից ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում կատարված ներդրումների ծավալների կշիռները ընդհանուր ներդրումների ծավալների մաքուր պաշարներում կազմել են համապատասխանաբար 1,23% կամ ֏ 34,783.2 մլն և 1,89% կամ ֏ 53,098.1 մլն։

Մեծ Բրիտանիայի ներդրումների ծավալների մասնաբաժինը ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում կատարված ներդրումների մաքուր պաշարների ծավալներում կազմել է համապատասխանաբար 4,41% կամ ֏ 124,789.1 մլն  և 2,95% կամ ֏ 88,109.2 մլն։

Եվ վերջապես, Ֆրանսիայի ներդրումների ծավալների մասնաբաժինը ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում կատարված ներդրումների մաքուր պաշարների ծավալներում կազմել է համապատասխանաբար 5,57% կամ ֏ 157,449.9 մլն  և 1,13% կամ ֏ 33,862.3 մլն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով