Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով, Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասել է Փաշինյանը։
«Սա կարևոր քայլ է։ Ադրբեջանն արդեն վերացնում է իր տարածքից մեր երկիր ապրանքների տարանցման սահմանափակումը։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց այդ մասին։ Ես շնորհակալություն եմ հայտնում նրան այս որոշման համար և ողջունում եմ այս նախաձեռնությունը։ Մի քանի ամիս առաջ սա բոլորի համար անհնար կլիներ։ Մենք պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիսան-Գորիս երթուղով»,- նշել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
