ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սողոյան թորատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում որտեղ պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Մասնավորապես՝
- խոհանոցի հատակը հարթ չի եղել, հնարավոր չէր հեշտորեն լվանալ, ախտահանել և ցամաքեցնել։
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։