Երևանում հանրային տրանսպորտի հետ կապված ո՞ր որոշումներն են արդեն ուժի մեջ մտել և որո՞նք են հետաձգվել

1 Min Read

Երևանում հանրային տրանսպորտի գնային փոփոխություն թեև հունվարի 1-ից չեղավ, բայց արդեն ամբողջովին գործարկվել է նոր միասնական տոմսային համակարգը։

2025 թվականի հունվարի 1-ից ներդրված համակարգը առաջարկում է վճարման տարբեր եղանակներ՝

Թղթային մեկանգամյա օգտագործման QR կոդով տոմսեր

Բջջային հավելված

Մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր

Այս համակարգը ներառում է նաև Երևանի մետրոպոլիտենը, ինչը թույլ է տալիս հրաժարվել ժետոնների օգտագործումից։

Այլևս անհնար է վճարել 100 դրամանոցով։

Հունվարի 1-ից քաղաքի երթուղիներ են դուրս եկել 171 նոր ավտոբուսներ։

Տոմսի արժեքի փոփոխությունը չի չեղարկվել, այն ընդամենը հետաձգվել է և արդեն փետրվարի 1-ից կգործեն նոր սակագները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով