BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
29 Հունվարի, 2023
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
27 Հունվարի, 2023
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
27 Հունվարի, 2023
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
27 Հունվարի, 2023
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՌԻՍԿԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Վերլուծություն > ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՌԻՍԿԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՌԻՍԿԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

6 Սեպտեմբերի, 2022
Կիսվել
3 Min Read
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՌԻՍԿԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԻՍՎԵԼ

Այս օրերին ռուսական Վլադիվոստոկ քաղաքում անցկացվում է Արևելյան տնտեսական ֆորումը։ Այն անցկացվում է յուրաքանչյուր տարի և նպատակ ունի խթանել ներդրումները ՌԴ-ի հեռավոր արևելքում, ինչպես նաև զարգացնել տնտեսական համագործակցությունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Յուրաքանչյուր տարի ֆորումը հանդես է գալիս նոր թեմայով։ Այս տարվա թեման է` «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին»։ Անշուշտ, թեման համապատասխանում է ներկայիս աշխարհում տեղի ունեցող ձևափոխություններին, որի կիզակետում է հայտնվել Հայաստանը։

Հավանաբար, հենց դրանով է պայմանավորված ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի մասնակցությունը ֆորումին։ Ինչպես ցույց է տալիս ֆորումի վիճակագրությունը Արևելյան տնտեսական ֆորումին մասնակցում են 58 օտարերկյա երկրներից։ Ամենամեծ ներկայացուցչությունը ունենում են Հրվ․ Կորեան, Ճապոնիան, Հնդկաստանը, Չինաստանը և Ղազախստանը։ Ֆորումին ընդհանուր առմամբ մասնակցում են 4000-ից ավելի մասնակիցներ՝ այդ թվում նաև լրագրողներ։ Ֆորումին մասնակցություն են բերել 400-ից ավելի ընկերությունների ղեկավարներ, որոնք կնքում են միլիարդների հասնող պայմանագրեր։ Այսպես, միայն 2021 թ․-ին ֆորումի ընթացքում կնքվել է 380 պայմանագիր 59 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ։ Ֆորումի շրջանակներում նաև ակտիվ են քաղաքական շփումները, որոնց շրջանակներում բացառված չէ Վ․ Պուտին և Ն․ Փաշինյան հանդիպումը, որտեղ հավանաբար կքննարկվեն նաև ռուսական հեռավոր արևելքի զարգացման գործում հայկական բազմամիլիարդանոց դոլարների հասնող հնարավոր ներդրումները և 2020 թ․-ին կնքված ստորացուցիչ պայմանագիրը, որի հետևանքները շարունակում են խիստ կասկածելի թվալ հայության համար։

Ներկայումս ֆորումը տեղի է ունենում աշխարհի համար խիստ կրիտիկական ժամանակահատվածում, երբ ֆորումի գլխավոր կազմակերպիչը՝ Ռուսաստանը, գտնվում է արևմտյան բազմաշերտ տնտեսական և քաղաքական պատժամիջոցների ազդեցության տակ։ Այդուհանդերձ բազմաբևեռ աշխարհակարգի ռուսաստանյան տեսլականը պետք է չշրջանցի 2022 թ․-ին առանձնացված միջազգային հետևյալ գլոբալ ռիսկերը․

Գծապատկեր 1․ Գլոբալ մարտահրավերները 2022թ-ի դրությամբ

Ինչպես ցույց են տալիս կատարված հետազոտությունները, աշխարհում դեռևս չի վերացել թագավարակը։ Վերջինիս վերացման դեմ պայքարը խաթարվում և դանդաղում է այն պատճառով, որ պատվաստման գործընթացն ընթանում է խիստ բևեռացված։ Մասնավորապես, 52 աղքատ երկրներում պատվաստում ստացել է բնակչության ընդամենը 6%-ը։ Առկա հակամարտությունները, համավարակը և գլոբալ բազաթիվ այլ ռիսկեր հանգեցրել են գլոբալ պարտք/ՀՆԱ հարաբերակցության աճին, որը 2021 թ․-ի դրությամբ արդեն մոտենում է 100%-ին։ Աշխարհում շատանում են ծայրահեղ աղքատները, որոնց թվաքանակը վերջին կանխատեսումներով ավելանալու է 51 մլն մարդով։ Աշխարհը դեռևս շարունակում է պայքարը բնության պահպանման համար, որի հետ կապված առկա է Գլազգոյի կլիմայական պակտը, որի տակ ստորագրել է 197 երկիր։ Այս ուղղությամբ ևս պետք է ակտիվ ջանքեր գործադրվեն, քանի որ արդեն իսկ նկատում են գլոբալ կլիմայական փոփոխությունների աղետալի հետևանքները բազմաթիվ երկրների վրա։ Եվ, վերջապես, վիճակագրությունը փաստում է, որ փորձագետների 84%-ը մտահոգված է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով։ Սա ևս գլոբալ ռիսկ է, քանի որ տարբեր ոլորտների մասնագետների թիվը, որոնք մտածում են նույն կերպ, սկսում է աճել՝ վկայելով աշխարհում առկա ծայրաստիճան վտանգավոր  իրավիճակի մասին։

You Might Also Like

Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում է Արցախի շրջափակման ռուս-թուրքական օպերացիան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի արտաքին պարտքը «սպառնում» է համաշխարհային տնտեսությանը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բանկերը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թ.-ի չորրորդ եռամսյակում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային ՀՆԱ-ի ձևավորման մեջ մեծ ներդում ունեցող երկրները. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ghandilyan 6 Սեպտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

27 Հունվարի, 2023
Շարունակվում է Արցախի շրջափակման ռուս-թուրքական օպերացիան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Շարունակվում է Արցախի շրջափակման ռուս-թուրքական օպերացիան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

27 Հունվարի, 2023
ԱՄՆ-ի արտաքին պարտքը «սպառնում» է համաշխարհային տնտեսությանը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎերլուծությունՏնտեսություն

ԱՄՆ-ի արտաքին պարտքը «սպառնում» է համաշխարհային տնտեսությանը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

26 Հունվարի, 2023
ՀՀ բանկերը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թ.-ի չորրորդ եռամսյակում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

ՀՀ բանկերը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թ.-ի չորրորդ եռամսյակում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

26 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը