ԳՆԱՃԸ ԵՄ ԱՌԱՋԱՏԱՐ 5 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Եվրոպական միությունը շարունակում է պայքարել արտաքին  և ներքին լուրջ ցնցումների դեմ: Չնայած տարվող պայքարին` այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում չի կանխատեսվում: Ընդհակառակը, տնտեսական առանցքային ցուցանիշների վատթարացումն է’լ ավելի է մեծացնում ներքին խնդիրների սրացումը:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը հիմնովին կարող է քանդել ԵՄ երկար տարիներ կազմավորած տնտեսական խճանկարը: Փաստացի ԵՄ-ն զրկվում է ռուսական էժան ռեսուրսներից, որը մեծ ծանրաբեռնվածություն կստեղծի միության տնտեսությունների վրա:  Իրավիճակն է’լ ավելի սրվեց, երբ պայթեցվեց  Հյուսիսային հոսք գազատարը, որը մեծածավալ գազ էր մատակարարում Եվրոպային:

Շրջանառվում են լուրեր, որ խնդիրներ են առկա նաև Հարավային հոսքի մասով: Իրավիճակը շարունակում է սրվել ՌԴ գործողություններով՝ մասնավորապես Ուկրաինայի Զապորոժիեի, Խերսոնի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերի ներառումը ՌԴ կազմի մեջ:

ԵՄ-ում տնտեսական իրավիճակի սրումն առաջին հերթին սկսվում է միության առաջատար տնտեսություններում իրավիճակի փոփոխությամբ.

Գծապատկեր 1. Եվրամիության առաջատար 5 տնտեսությունները 2021թ.-ի դրությամբ

2021թ.-ի դրությամբ ԵՄ-ում առաջատար 5 տնտեսություններն են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Լեհաստանը: Վերջիններս դասավորված են` ըստ ՀՆԱ-ի ծավալների մեծության: Հնգյակը գլխավորում է Գերմանիան, որի ՀՆԱ-ն  2021թ.-ին կազմել է $3,214 մլրդ: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են  Ֆրանսիան և Իտալիան ՀՆԱ-ի համապատասխանաբար $2,245 մլրդ և $1,811 մլրդ մակարդակներով: Ցուցակը եզրափակում է Լեհաստանը, որի ՀՆԱ-ն կազմել է $953 մլրդ:

Վերը նշված ԵՄ առաջատար տնտեսություններում ստեղծված լարված իրավիճակի առաջին ազդեցություններից մեկը նկատում ենք երկրներում գնաճի մակարդակի կտրուկ աճով.

Գծապատկեր 2. Գնաճը Եվրամիության առաջատար 5 տնտեսություններում 2022թ.-ի օգոստոսին

Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 2-ից,  ԵՄ առաջատար տնտեսություններից միայն Ֆրանսիան է ցուցանիշով բավականին հետ երկնիշ գնաճի սահմաններից: Մասնավորապես, 2022թ.-ի օգոստոսին գնաճը Ֆրանսիայում կազմել է 6.6%, որը ևս բավականին բարձր է և իր մեջ ներառում է ներկայիս ճնշումների ազդեցությունը:

ԵՄ առաջատար տնտեսություններից միայն Իսպանիայում և Լեհաստանում է գնաճն անցել երկնիշ հոգեբանական շեմը, որի արդյունքում ունենք գնաճի համապատասխանաբար 10.5% և 14.8% մակարդակները:

Share This Article
5 Comments