Որո՞նք են բժիշկների թվաքանակով առաջատար երկրները. Թոփ 10

1 Min Read

Առողջապահական համակարգի շարունակական զարգացումն առանցքային նշանակություն ունի պետության անվտանգության համար։ Պետություն-մասնավոր ամուր համագործակցությունը պետք է ուղղված լինի Հայաստանում հասարակության լայն շրջանակների համար աոռղջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը։

Պետք է ստեղծվեն բոլոր նպաստավոր պայմանները՝ բնակչությանն անհրաժեշտ բուժօգնությամբ ապահովելու համար։ Այս ամենով հանդերձ, նաև անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հիվանդությունների կանխարգելման միջոցառումներին, որի շրջանակում գուցե և պետք է ներդնել հետազոտությունների համար բժշկական հաստատություններ այցելության պարտադիր համակարգ։

Առողջապահության զարգացած համակարգի  կարևորագույն գրավականներից մեկը բժիշկներով ապահովվածությունն է։ Օրինակ, Ռուսաստանում նկատվում է բժիշկների սուր պակաս։ Այդ նպատակով ռուսական իշխանությունները պատրաստ են նույնիսկ աֆրիկացիներ բերել երկիր։

Ուրախությամբ արձանագրում ենք, որ Հարավային Կովկասի երկրներից մեկը՝ Վրաստանը, 10,000 մարդու հաշվով բժիշկների թվաքանակի առավելագույն մակարդակ արձանագրած 10 երկրների շարքում 2-րդն է։

Առաջին հորիզոնականում Բելգիան է՝ 63,9 ցուցանիշով։
Երրորդ տեղն է զբաղեցնում Ավստրիան՝ 55,1 ցուցանիշով։
Այս ցանկը եզրափակում է Արգենտինան՝ 40,8 ցուցանիշով։

10,000 մարդու հաշվով բժիշկների թվաաքանակի նվազագույն մակարդակներ են Գվինեայում, Նիգերում և Սիերա Լեոնեում։ 10,000 մարդու հաշվով նվազագույն բժիշկների թվաքանակի այս ցուցակը եզրափակում է Եթովպիան՝ 1,1ցուցանիշով։

Share This Article