Որքան ուղևոր է տեղափոխել վրացական ավիաընկերությունը հունվար-մայիսին

1 Min Read

Georgian Airways-ը այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երեք անգամ ավելի շատ ուղևոր է տեղափոխել, – գրում է Sputnik Грузия-ն։

Ընդհանուր առմամբ վրացական ավիաընկերությունը սպասարկել է 197.7 հազար ուղևորի։ Աճել է նաև ուղղությունների թիվը։ Նշվում է, որ ուղիղ չվերթեր են իրականացվել աշխարհի 11 քաղաքներով, մինչդեռ անցյալ տարի դրանց թիվը ընդամենը չորսն էր։

Հաղորդվում է, որ Հնդկական IndiGo ավիաընկերությունը ևս ավելացրել է դեպի Վրաստան թռիչքների հաճախականությունը։

Նյու Դելիին հայտնել է, որ Թբիլիսի շաբաթական գոյություն ունեցող երեք չվերթի փոխարեն չվերթեր կիրականացվեն ամեն օր:

Նշվում է, որ Հնդկական IndiGo խոշորագույն ավիաընկերությունը սկսել է թռիչքներ կատարել դեպի Վրաստան 2023 թվականի օգոստոսից։

TAGGED:
Share This Article