Թուրքիայում արտահանման ծավալներով 1-ին տեղում «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունն է

1 Min Read

Հունիսի 10-ին «Թուրքիայի արտահանողների միության» (TİM) հովանու ներքո և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ «Հալիչ Կոնգրես կենտրոնում» տեղի է ունեցել «Արտահանման հաղթողները 2023» մրցաշարի պարգևատրման արարողությունը: 

Էրդողանն անձամբ Է հաղթողի մրացանակը շնորհել ռազմական և տիեզերական արդյունաբերություն ոլորտում անցկացված մրցաշարում առաջատար «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարին:

Բայրաքթարը X-ի (Twitter) իր սոցհաշվում կատարած գրառմամբ, անդրադառնալով մրցաշարին, գրել է. «Baykar-ը Թուրքիայում արտահանմամբ զբաղվող ամենամեծ 10 ընկերություններից մեկն է և վերջին 3 տարում ռազմական և օդատիեզերական արտադրության ոլորտում բացահայտ առավելությամբ հանդիսանում է արտահանման առաջատարը»:

Share This Article