Ամերիկացի հայտնի դերասան և կատակերգու Բիլ Մյուրեյը հաքերային հարձակման զոհ է դարձել. NFT բարեգործական աճուրդի փակումից հետո հարձակվողները նրա դրամապանակից հանել են $ 185 000-ի ETH: Հաղորդում է Bits Media-ն։
Բիլ Մյուրեյի բարեգործական աճուրդի աջակցության թիմի հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի վերջին վաճառքի էր հանվել «Գարեջուրը Բիլ Մյուրեյի հետ» NFT-ն՝ արտիստի անձնական հավաքածուից: Աճուրդի հաղթողը NFT-ն գնել է $185,000-ով, որը աճուրդի պահին կազմում էր 119 ETH: Սակայն աճուրդի փակումից ընդամենը մի քանի ժամ անց Մյուրեյի OpenSea դրամապանակը հարձակման է ենթարկվել:
Դերասանի թիմը հայտնում է, որ դիմում է ներկայացրել ոստիկանություն և համագործակցում է Chainalysis վերլուծական ընկերության հետ՝ հանցագործին պատասխանատվության ենթարկելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում