Telegram-ը տուգանվել է Գերմանիայի օրենսդրությունը խախտելու համար

1 Min Read

Գերմանիայի արդարադատության դաշնային գերատեսչությունը (BfJ) երկու տուգանք է սահմանել Telegram մեսենջերի նկատմամբ՝ ընդհանուր 5,1 միլիոն եվրոյի չափով, ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ միջոցառումը կապված է 2021 և 2022 թվականներին «Սոցիալական մեդիայում օրենքի բարելավման մասին» գերմանական օրենքի (NetzDG) ​​պահանջների խախտումների հետ։

«Telegram-ը մեղադրվում է ծանուցման օրինական միջոցներ տրամադրելու պարտականությունների, ինչպես նաև ազգային հանձնակատար նշանակելու պարտականությունների խախտումների մեջ», – ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, օգոստոսին Գերմանիայի իրավապահ մարմինները Համբուրգում ձերբակալել էին Գերմանիայի 31-ամյա քաղաքացու՝ ռուսամետ Telegram ալիքի հեղինակի։

Ավելի վաղ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը զգուշացրել էր WhatsApp մեսենջերի օգտատերերին դրա անվտանգության խնդիրների մասին և հորդորել հրաժարվել դրանից։

Share This Article
Թողնել մեկնաբանություն