Jacob & Co.-ն ներկայացրել է $ 348 000 արժողությամբ լյուքս կրիպտո-ժամացույցը

1 Min Read

Հայտնի Jacob & Co ապրանքանիշը «Watshes and Wonders 2022» ցուցահանդեսում ներկայացրել է $ 348 հազար արժողությամբ՝ «Astronomia Solar Bitcoin» շքեղ կրիպտո-ժամացույցը։ Հայտնում է PaySpace Magazine-ը։

Ըստ Jacob & Co.-ի ներկայացուցիչների՝ նորույթը «հարգանքի նշան» է թվային արժույթների դարաշրջանի նկատմամբ։ Այն, հուշում է բիթքոինի սեփականատերերի հաջողակ լինելու մասին:

Կրիպտո-ժամացույցի մոդելի առանձնահատկություններից են՝ տիտանե պատյանը՝ պատված DLC-ով, ադամանդը և շափյուղան, որոնք ոճավորված են որպես մոլորակներ, և, իհարկե Bitcoin-ի խորհրդանիշը:

Ժամացույցը պատրաստված է այնպես, որ ընդգծի ուղղահայաց պտտվող մեխանիզմը՝ 360 աստիճանով։ Նկարազարդման կենտրոնում պատկերված է Երկիր մոլորակը։

Նշենք, որ «Astronomia Solar Bitcoin» կրիպտո-ժամացույցը հնարավոր է գնել միայն $ 348 000-ին համարժեք կրիպտոարժույթով՝ Bitcoin, Ethereum, Dogecoin և այլն: Ընդհանուր առմամբ հեղինակները ստեղծել են 25 թեմատիկ ժամացույց:

Կիսվեք այս հոդվածով