Սինգապուրցին առցանց iPhone է պատվիրել և ստացել մի տուփ աղբ

1 Min Read

Սինգապուրի բնակիչը ինտերնետում պատվիրել է նոր iPhone 14 Pro Max, բայց երբ ծանրոցը հասել է, կասկածել է, որ խարդախության զոհ է դարձել, գրում է Mothership-ը։ Ինչպես նշված է կայքում, տուփի մեջ ոչ թե հեռախոս, այլ աղբակույտ է եղել։

Յու ազգանունով գնորդը պատմել է, որ սովորաբար տեխնիկան անմիջապես Apple-ի լիազորված մանրածախ վաճառողներից է գնում, սակայն այս անգամ տղամարդը որոշել է հեռախոս պատվիրել մեկ այլ առևտրային հարթակից, քանի որ ավելի շահավետ առաջարկ է եղել։

Առաքման օրը առաքիչը գնորդին է հանձնել ծանրոցը, լուսանկարել ու հեռացել։ Երբ Յուն սկսել է բացել տուփը, տեսել է, որ ներսում ինչ-որ աղբ կա և փայտե բլոկով պոլիէթիլենային տոպրակներ, սմարթֆոնը չկա։ Սինգապուրցին անմիջապես փորձել է կապ հաստատել վաճառողի հետ և պատմել կատարվածի մասին, սակայն դա նրան այդպես էլ չի հաջողվել։

Տղամարդը, ուշադիր զննելով տուփը, նկատել է, որ դրա վրայի կպչուն ժապավենը նորից սոսնձված է։ Նա կասկածել է, որ ինչ-որ մեկը գողացել է հեռախոսը հենց առաքման ժամանակ, և որոշել է բողոք ներկայացնել ոստիկանություն։

Ավելի ուշ առցանց խանութը կապ է հաստատել Յուի հետ և նրան վերադարձրել պատվերի գումարը։

Կիսվեք այս հոդվածով