Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ է այսօր ժամանել Լոռու մարզ։ Այս մասին հայտնել են միասնական տեղեկատվական կենտրոնից։
Նրանք ուսումնասիրում և գնահատում են ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։
Մասնագիտական խմբին ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, նրանց ցուցադրել աղետի վնասների վայրերը և չափերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում