Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը մեծ մասով՝ 90 տոկոսով, վերականգնված են. Գնել Սանոսյան

1 Min Read

Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է աղետի գոտում ընթացող և իրականացված աշխատանքների մասին:

Գնել Սանոսյանը, մասնավորապես, նշել է.

 «Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են: Մաքրման հիմնական աշխատանքներն արվել են: Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք մեկ ինքնաշեն, ժամանակավոր կամուրջ՝ մեքենաների համար: Հիմա այնտեղ շինարարություն է իրականացվում, դա այդ 7 բնակավայրի համար է իրականացվում, որպեսզի կարողանանք ոչ միայն հետիոտնային կամուրջով ապահովել հաղորդակցությունը, այլ նաև ավտոմոբիլային տարբերակով, ինչը շատ կհեշտացնի աշխատանքները: Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը մեծ մասով՝ 90 տոկոսով, վերականգնված են»:

Նշվել է նաև, որ երկաթուղու աշխատանքն օր առաջ վերսկսելու համար ակտիվ աշխատանքներ են իրականացվում, երեկվանից բացվել է Մ6 ճանապարհը, շարունակվում են վնասների գույքագրման աշխատանքները:

Կիսվեք այս հոդվածով