Երեխաները՝ միշտ կենտրոնում․ Բիբլոս Բանկ Արմենիայի հունիսմեկյան նվերը փոքրիկներին. ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց բարեկեցությանը նպաստելը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության պորտֆելի կարևոր կետերից է:

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այս հանձնառությունը վերածվեց մանկության ու երևակայության աշխույժ տոնի՝ Երևանի ամենասիրուն անկյուններից մեկում՝ Սիրահարների այգում:

Ամենատարբեր տարիքի երեխաներ հավաքվել էին այգում՝ շփվելու այնպես, ինչպես միայն իրենք են կարողանում շփվել, խաղալու, վազվզելու և արևը վայելելու:

Միջոցառման կենտրոնում ինտերակտիվ ներկայացում էր՝ ստեղծված հատուկ Բիբլոս Բանկ Արմենիայի փոքրիկ հյուրերի համար՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանական խմբի բեմադրությամբ: Պիեսը ներկայացրեց ֆինանսական աշխարհը՝ հեշտ լեզվով և երեխաներին հասկանալի օրինակներով:

Երեխաները շփվեցին պարոն Դրամի հետ ու զվարճալի մեթոդներով սովորեցին գումար խնայելու և այն խելացի ծախսելու կարևորության մասին:

Իրենց ծնողների և ընտանիքի անդամների հետ միասին նրանք նաև հմտության խաղեր խաղացին, պաղպաղակ վայելեցին ու ստացան հատուկ նվերներ։

 


Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. (տեսանյութ, լուսանկարներ)


 

TAGGED:
Share This Article