Հունիսի 1-ից Գերմանիան կներկայացնում է վիզայի նոր տեսակ՝ Chancenkarte։
Գերմանիայի իշխանությունները շարունակում են անել ամեն ինչ որակյալ մասնագետներ ներգրավելու համար։ Համաձայն նոր որոշման` կպարզեցվի աշխատողների համար կացության թույլտվության պահանջները և քաղաքացիություն ստանալու գործընթացը, ինչպես նաև մշակել են վիզայի նոր ծրագրեր։ Դրանցից մեկը Chancenkarte–ն է` այսպես ասած` հնարավորությունների նոր քարտը:
Այն կփոխարինի աշխատանք փնտրելու վիզային, և ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունիսի 1-ից. ըստ իշխանությունների՝ մեծապես կհեշտացնի օտարերկրացիների մուտքը գերմանական աշխատաշուկա։
Ի՞նչ է տալիս Chancenkarte-ը
- Գերմանիայում մինչև 12 ամիս մնալու հնարավորություն՝ աշխատանք փնտրելու կամ մասնագիտական վերապատրաստում անցնելու համար
- Հնարավորություն է տալիս օրինական աշխատանքի անցնել շաբաթական մինչև 20 ժամ կամ փորձնական աշխատանքի անցնել մինչև երկու շաբաթ
- Եթե դուք ստանում եք լրիվ դրույքով առաջարկ, ապա այս վիզան հնարավոր է հեշտությամբ փոխակերպվել աշխատանքային կացության թույլտվության՝ առանց Գերմանիայի տարածքը լքելու
- Եթե մինչև քարտի ժամկետի ավարտը աշխատանքի առաջարկ կա, բայց աշխատանքային պայմանագիրը դեռ կնքված չէ, ապա հնարավոր է թարմացնել քարտը։