Windows 11-ում ավելացել է համակարգիչը օպտիմզացնելու ծրագիր

1 Min Read

Microsoft-ը Windows 11 օպերացիոն համակարգում կավելացնի նոր ծրագիր` PC Manager-ը համակարգիչը օպտիմիզացնելու համար:

Windows Report-ի համաձայն՝ փոփոխությունները առկա են KB5037858 թարմացման մեջ: Առայժմ այն ​​գործում է  Չինաստանում։ Ծրագիրը կարելի է ներբեռնել մի քանի այլ տարածաշրջաններում ևս, սակայն սպասվում է, որ մոտ
ապագայում այն ​​կթարմացվի բոլոր օգտատերերի համար:

Ինչպես հաստատում են Microsoft-ից,  հավելվածի միջոցով օգտվողները կարող են բարելավել իրենց
արտադրողականությունը: Մասնավորապես, հավելվածը կնվազեցնի գովազդների և հավելյալ բացվող պատուհանների
քանակը։ Այս ծրագրի շնորհիվ համակարգչում վիրուսները և վտանգավոր ծրագրերը սկանավորումն են: PC
Manager-ը դա անում է Windows Security ծառայության միջոցով: Նույնը վերաբերում է նաև սկավառակի հիշողության ծավալի
ազատմանը։

Share This Article