Ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակային համակարգի օգտատերերը հայտնում են համատարած խափանումների մասին մասին։
Այս մասին տեղեկություն է հրապարակվել համակարգի պաշտոնական կայքում։
«Starlink-ի սպասարկաման համակարգում արձանագրվել են խափանումներ: Մեր թիմը հետաքննություն է անցկացնում»,- մանրամասնում են կայքում։
Նշվում է, որ խափանումների մասին հայտնել է մոտ 40 հազար օգտատեր։
Starlink-ը արբանյակային համակարգ է, որն ապահովում է գերարագ ինտերնետ հասանելիություն: Դրա ստեղծողը Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունն է։ Այս արբանյակային համակարգն օգտագործվում է նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում