Մոտ 17 կամուրջ ունենք փլված, որոնցից 5-6-ը՝ խոշոր. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ընդհանուր առմամբ մոտ 17 կամուրջ ունենք փլված: Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ ունենք, որ բավականին խոշոր կամուրջներ են, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվեն դրանց վերականգնման համար:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ դրանց փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ:

«Եթե այն փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում այս կամուրջների փլվելն այդ խնդիրը ստեղծել է»,- ասել է նախարարը:

TAGGED:
Share This Article