Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի սրտում գործող «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն արդեն բարեկարգ սանհանգույցներ ունի։

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են թատրոնի մեծ և փոքր դահլիճների հին սանհանգույցները։

Վերանորոգման համար Բանկը տրամադրել է 28 միլիոն ՀՀ դրամ։ Հարկ է նշել, որ վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով՝ բացառապես հայկական քարերի կիրառմամբ՝ չխախտելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը:

Թատրոնն իր գործունեության 87 տարվա ընթացքում սիրվել է ու դարձել երևանցիների, քաղաքի հազարավոր հյուրերի մշակութային կյանքի կարևոր մասը։

Պուշկինի, Բուլգակովի, Չեխովի, Իոնեսկու և այլ հանճարների գործերի յուրահատուկ բեմադրություններով տարբեր սերունդների հանդիսատեսի բարձր գնահատանքին արժանացած թատրոնն այսօր էլ հանդիսատեսի մեծ հոսք ունի, ինչը ենթադրում և պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ ու գեղեցիկ դահլիճ, այլև ներկայանալի ենթակառուցվածքներ։

Ֆասթ Բանկը շարունակելու է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը և խթանել ոլորտի զարգացումը։


Ֆասթ Բանկը ստացել է Mastercard-ի անդամակցության լիցենզիա


Մանրամասները՝ տեսանյութում:

TAGGED:
Share This Article