ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է 24.000 դրամ. Սիմոնյան

1 Min Read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է խորհրդարանի նիստերին ընդդիմության բացակայությանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին:

«Ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:

Գուշակեք, թե ինչու.

Պատասխանը պարզ է՝

ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ – 24.000 դրամ։ Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում:

Share This Article