Այս տարվա մարտին Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 284 հազար 500 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է շուրջ 25 %, իսկ նախորդ ամսվա՝ փետրվարի համեմատ՝ 13 %:

Պետական հատվածում միջին աշխատավարձն ավելի ցածր է՝ շուրջ 194 հազար 900 դրամ։ Նախրդ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 10,3 %:
Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը շուրջ 322 հազար դրամ է։ 1 տարում այն աճել է շուրջ 29 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում