Պետական բյուջեի գիտության գծով ծախսերը թերակատարվել են

1 Min Read

Վերջին տարիներին գիտության գծով պետական ծախսերը շարունակաբար թերակատարվում են։ Այս մասին տեղեկացնում է ACSES վերլուծական կենտրոնը։

2019-2023 թվականներին գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտին ուղղվող պետական բյուջեի ծախսերը աճել են 39.1%-ով կամ 6 միլիարդ 559 միլիոն դրամով։

Այնուամենայնիվ, վերջին տարիներին գիտության գծով պետական ծախսերը շարունակաբար թերակատարվում են։ Օրինակ, կառավարությունը ի սկզբանե նախատեսում էր 2023 թվականին գիտության ոլորտին հատկացնել շուրջ 36.3 միլիարդ դրամ, սակայն փաստացի ծախսել է 23.3 միլիարդ դրամ կամ շուրջ 36%-ով պակաս։

Այս թերակատարումը հիմնականում պայմանավորված էր ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, և գիտական և գիտատեխնիկական թեմատիկ հետազոտությունների գծով ծախսերի թերակատարմամբ։

Share This Article