Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են Ստամբուլում էներգակիրների բորսա ստեղծելու մտադրության մասին

1 Min Read

Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են Ստամբուլի ֆինանսական կենտրոնում էներգետիկայի և հանքարդյունաբերության բորսա ստեղծել։  Այս մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ բանակցություններից հետո։

«Մենք բանակցություններ վարեցինք Ստամբուլի ֆինանսական կենտրոնում թուրքական էներգետիկ և հանքարդյունաբերական բորսայի ստեղծման հետ կապված թեմայի շուրջ։ Խոսքն առաջին հերթին մետաղների որոնման, արդյունահանման և առևտրի մասին է։ Մենք շատ մանրամասն քննարկում ունեցանք։ Հուսով եմ, որ այս կերպ մեր համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի»,- Բայրաքթարի խոսքերն է մեջբերել NTV հեռուստաալիքը։

 

 

 

 

 

Share This Article