Բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 111 միլիարդ 165 միլիոն դրամի ծախսեր. Արևշատյան

2 Min Read

2023 թվականին բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 114 միլիարդ 830 միլիոն դրամ՝ ծրագրված 112 միլիարդ 862 միլիոն դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 102 տոկոս:

Ընդ որում՝ Երևան քաղաքի՝ 2023 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված 112 միլիարդ 84 միլիոն դրամի ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 113 միլիարդ 494 միլիոն դրամ՝ ապահովելով 101.3 տոկոս:

Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի՝ 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:

«Սեփական եկամուտները ծրագրվել են 44 միլիարդ 355 միլիոն դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 50 միլիարդ 91 միլիոն դրամ կամ 113 տոկոս: Սեփական եկամուտների փաստացի հավաքման ցուցանիշը ավելի է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից 14 միլիարդ 694 միլիոն դրամով:

2023 թվականին բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 111 միլիարդ 165 միլիոն դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 90 տոկոսը: Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, կնքված անցումային պայմանագրերով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ փաստացի ծախսերից 100 միլիարդ 456 միլիոն դրամն ուղղվել են ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջե: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 7 միլիարդ 839 միլիոն դրամ:

«2023 թվականի բյուջեի ծրագրված, ճշտված 11 միլիարդ 232 միլիոն դրամ պակասուրդի դիմաց բյուջեում փաստացի կատարվել է 3 միլիարդ 664 միլիոն դրամի հավելում»,- ասել է Վիլեն Արևշատյանը:

Share This Article