Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի իրականացման ընթացքին

1 Min Read

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական ուղղություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի բովանդակությանը և իրականացման ընթացքին:

Share This Article