Մի խումբ գործիչներ պարգևատրվել են պետական պարգևներով

2 Min Read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Գնել Հենզելի ՍԱՆՈՍՅԱՆԻՆ — տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Դավիթ Սերգեյի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ — Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր

Էդգար Սերգեյի ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ — Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

Արման Արկադիյի ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ — փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար

Մխիթար Գոշի մեդալով՝

Ռոբերտ Վլադիմիրի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ — Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ

Մխիթար Հերացու մեդալով՝

Հովհաննես Արտաշեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ — Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն

Երախտագիտության մեդալով՝

Հովհաննես Ավետիքի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ — տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ռոման Խաչիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ — Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ

Ռոբերտ Վոլոդյայի ՂԱՐՍՈՅԱՆԻՆ — Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ

Աննա Հովսեփի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ — ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ

Դավիթ Սլավիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Վարդան Բագրատի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ — ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ

Էդուարդ Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ — աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ

Վարդան Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ — արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի վարիչի պաշտոնակատար:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ այլ հրամանագիր է ստորագրել Հասմիկ Ղահրամանյանին և Գևորգ Թումանյանին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.

Հասմիկ Ջևիկի ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ — Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Գևորգ Կարոյի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ — Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի ղեկավար:

Կիսվեք այս հոդվածով