Համակարգիչների բնութագրերը ո՞վ է գրել․ Գաբրիելյանը կասկած հայտնեց դպրոցների համար գնվող համակարգիչների վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց կառավարության ծրագրի 2023 թվականի իր ղեկավարած ոլորտի կատարման արդյունքը։

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարցրեց նախարարին. «ՏՀՏ համակարգիչները, որ գնում եք, ես ուզում եմ իմանալ՝ ո՞ր կառույցն է տալիս այդ պատվերը, ասում՝ այ հենց այս պարամետրերով համակարգիչներ են պետք։ Ես ուզում եմ հասկանալ՝ Արմավիրի մարզում այդ համակարգիչները, որ գնել եք, ձե՞ր կառույցն է տվել պատվերը, թե՞ դիմել եք մասնագիտական այլ կառույցների, թե՞ ժամանակակից աշխարհի համար ինչ համակարգիչներ են պետք, որը համապատասխանում է մեր կրթական ծրագրերին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article