Ռուսաստանը 1,3 միլիարդ եվրոյի պետական ​​վարկ կհատկացնի Իրանին

1 Min Read

Ռուսաստանը 1,3 միլիարդ եվրոյի միջպետական ​​վարկ կհատկացնի Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար: Այս մասին Թեհրանում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը։

Նախագծի ընդհանուր արժեքը, նրա խոսքով, կազմում է 1,6 միլիարդ եվրո։

Նովակը հավելել է, որ ՌԴ-ն և Իրանը մտադիր են մինչև 2030 թվականը երկաթուղով տարանցումը հասցնել 15 միլիոն տոննայի:

Հիշեցնենք, որ  Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին այսօր մասնակցել են ԻԻՀ-ում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսաստանի ղեկավարը դրան միացել է տեսակապով։ Ռուսական կողմից արարողությանը ներկա է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Կիսվեք այս հոդվածով