Արդարացում չի կարող լինել չաշխատելու համար, այդ դեպքում մեկ այլ մեթոդ կա. Ավինյան

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է թեժ գծով և «Ակտիվ քաղաքացի» հարթակով ստացված ահազանգերին։

Նրա խոսքով՝ վտանգավոր է թե՛ աշխատանքները սխալ կազմակերպելը, թե՛ անգործությունը:

«Սա նրա համար է, որ հստակ հասկանանք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Մեր աշխատանքը կազմակերպելու գրագետ ձևը կա, իհարկե, օրենքին համապատասխան։ Շատ դեպքերում կլինեն քննարկումներ, մենք քաղաքական որոշումներ կկայացնենք, որ ի նպաստ կլինեն աշխատանքին, բայց ուզում եմ՝ ակնհայտորեն չարաշահումներ ենթադրող, ակնհայտորեն խնդրահարույց դեպքերի վերաբերյալ զեկույցներ չունենանք ու չլսենք։ Սա վերաբերում է բոլորին»,- ասել է նա:

Նա հավելել է, որ սա արդարացում չի կարող լինել չաշխատելու համար և այդ դեպքում մեկ այլ մեթոդ կա՝ ուղղակի այդ մարդիկ կփոխարինվեն։

Share This Article