Վերջին տարիներին կա բարձր տնտեսական աճ. Խաչատուրյան

1 Min Read

Հարավային Կովկասը կարող է զարգանալ միայն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը հաշվի առնելով։

Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ելույթ ունենալով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի շրջանակներում Երևանում անցկացված ՀՀ ներդրումային հնարավորությունների նստաշրջանի ժամանակ:

Նա ընդգծել է, որ միայն տարածաշրջանի բոլոր պետությունների մասնակցությամբ, նրանց կենսական շահերի համադրմամբ հնարավոր կլինի Հարավային Կովկասում կայուն զարգացման նախադրյալներ ստեղծել։

Խաչատուրյանը նաև նշել թ, որ տարածաշրջանի զարգացմանն է ուղղված է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ակտիվացնել տնտեսական կապերը տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային պետությունների հետ:
Նրա խոսքով` վերջին տարիներին կա բարձր տնտեսական աճ՝ տարեկան միջինը 9%:
«Իհարկե, ազդել են նաև բարենպաստ արտաքին գործոնները` օտարերկրյա աշխատուժի ներհոսք, համաշխարհային բորսայական գների նվազում։ Մասնագետները միահամուռ նշում են, որ մեծ դեր են խաղում նաև ՀՀ կառավարության միջոցառումները՝ արտադրողականության բարձրացման և տեխնոլոգիապես բարդ արտադրանք թողարկող նոր արտադրությունների ստեղծման ուղղությամբ»,– ասել է ՀՀ նախագահը։
Խաչատուրյանի խոսքով` տարածաշրջանում և աշխարհում ոչ բոլոր արտաքին գործընթացներն են բարենպաստ եղել, բայց Հայաստանը կարողացել է պահպանել կայունությունը տնտեսության մեջ։
TAGGED:
Share This Article