«Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են

1 Min Read

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։  Այս մասին BanksNews․am-ի հետ զրույցում հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյան:

Ըստ կայքի չվացուցակի` այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։ Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։

Քիշնևի թռիչքի համար խորհուրդ է տրվում դիմել ավիաընկերությանը:

Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

«Այս պահին թռիչքուղու հատվածում աշխատանքներ են իրականացվում: 13:30 կվերականգնվի օդանավակայանի թռիչքուղու բնականոն աշխատանքը»,- նշեց Մողրովյանը:

TAGGED:
Share This Article