Հաղթական գոլերը դեռ առջևում են. ԱրարատԲանկը` լավագույնների ցանկում

1 Min Read

Ֆուտբոլային 6 հանդիպում,  4 հաղթանակ: Ընդհանուր՝ 22 հաղթական գոլ: ԱրարատԲանկի ֆուտբոլային թիմը եզրափակիչում է։ Երկրպագուների հոծ բազմություն է հավաքվել՝ սատարելու սիրելի թիմին։ Անվտանգության աշխատակցից՝ կառավարիչ, վարորդից՝ վարչության ղեկավար: Ֆուտզալի թիմը մեկ բռունցք է դարձել՝ հանուն արժանի հաղթանակի:

Արարատբանկի թիմն արդեն երկրորդ տարին է հասնում է եզրափակիչ և սա այն դեպքում, երբ բազմաթիվ թիմեր տարիներով փորձում, այդպես էլ եզրափակիչ՝ գլխավոր խաղերին չեն հասնում։ Թեև դաշտում պրոֆեսիոնալ մարզիկներ չէին, բայց խաղը լարված էր, մրցակցությունը՝ թեժ: Վահագն Անտոնյանը աշխատանքային ժամին կառավարիչ է, ֆուտզալում՝ դարպասապահ։ Լավագույնի մրցանակը բաժին է հասնում հենց ԱրարատԲանկի դարպասապահին։

Մանրամասները՝ տեսանյութում

TAGGED:
Share This Article