Մխիթար Հայրապետյանը և Բագդատ Մուսինը ստորագրել են ՏՏ ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

1 Min Read

Նախագահի նստավայրում ստորագրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»:

Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Ստորագրող կողմերն են ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Բագդատ Մուսինը:

Կարևորելով գիտության, տեխնոլոգիաների և ՏՀՏ-ի դերը՝ հուշագրի շրջանակում նախատեսվում է համագործակցություն երկու երկրների թվային ենթակառուցվածքների զարգացման, էլեկտրոնային կառավարման նախաձեռնությունների, ՏՀՏ քաղաքականության մշակման, հմտությունների զարգացման և գիտելիքների փոխանցման ոլորտներում:
Share This Article