Մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում. փորձագետ

1 Min Read

«Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում։ Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար»: Այս մասին գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը և մանրամասնել, թե ինչպե՞ս կարող են մարդիկ ստուգել, որ լուրը կեղծ է:

«Շատ պարզ, «Տելեգրամ»-ում տարածվող լուսանկարները փնտրեք Google-ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ, տարածվել է մեկ ամիս առաջ»,- նշել է նա:

Share This Article