Բիլ Գեյթսը նշել է լավագույն գրքերը՝ այս ամռանը կարդալու համար

2 Min Read

Microsoft-ի նախկին ղեկավարը խորհուրդ է տվել՝ ինչ կարդալ ամռանը։
Ամեն տարի ամերիկացի ձեռնարկատեր Բիլ Գեյթսը կազմում է «այս ամառ դիտելու կամ կարդալու հիանալի առաջարկների» ցուցակը։

2024-ը բացառություն չէր: Իր բլոգում միլիարդատերը խորհուրդ է տվել չորս արժանի գիրք և մեկ սերիալ։

Քրիստին Հաննա- «Կանայք»/The Women

Այս ապշեցուցիչ վեպը պատմում է ԱՄՆ բանակի բուժքրոջ մասին, ով երկու անգամ ծառայել է Վիետնամի առաջնագծում, այնուհետև վերադարձել է տուն՝ մի երկիր, որտեղ բողոքի ցույցեր էին և հակապատերազմական տրամադրություններ:

Քրիս Անդերսոն – «Վարակիչ առատաձեռնություն»/ Infectious Generosity

Այստեղ հեղինակն առաջարկում է ծրագիր, թե ինչպես բոլորը՝ ներառյալ անհատները, կառավարությունը և ձեռնարկությունները, կարող են նպաստել ավելի մեծ առատաձեռնության:
Խոսքը միայն փող տալու մասին չէ. նա պնդում է, որ մենք պետք է ընդլայնենք առատաձեռնության մեր սահմանումը:

Սալ Խան- «Քաջ նոր խոսքեր»/ Brave new words

Սալը պնդում է, որ AI-ն արմատապես կբարելավի և՛ ուսանողների արդյունքները, և՛ ուսուցիչների փորձը և կօգնի ապահովել, որ բոլորին հասանելի լինի համաշխարհային մակարդակի կրթությունը:

  Դեյվիդ Բրուքս -«Ինչպես ճանաչել մարդուն»/How to Know a Person

Գրքի հիմնական գաղափարն այն է, որ խոսակցական և սոցիալական հմտությունները պարզապես բնածին որակներ չեն, դրանք կարելի է սովորել և կատարելագործել: Եվ նա գործնական խորհուրդներ է տալիս այն մասին, ինչ նա անվանում է «բարձրաձայն լսելի», մի պրակտիկա, որը կարող է օգնել ձեզ շրջապատողներին իրենց զգալ լսված և գնահատված:

«Դանդաղաշարժ ձիեր»(Slow Horses )— սերիալ Apple TV-ում

Ես սիրում եմ լրտեսական պատմություններ: Իմ երկու սիրելի ֆիլմերն են «Լրտեսական խաղերը» և «Կոնդորի երեք օրը»: Ես կդասեի «Դանդաղաշարժ ձիերին» հենց դրանց կողքին: Սա բրիտանական սերիալ է գաղտնի գործակալների մասին: Այդ խմբի ղեկավարին մարմնավորում է Գարի Օլդմանը, ով ըստ էության Ջեյմս Բոնդի հակառակ կերպարն է։ Նա հարբեցող է, բայց հետո զարմացնում է իր բացառիկ լրտեսական հմտություններով:

TAGGED:
Share This Article