Առաջին անգամ ցուցադրվել է «Մոսկվիչ 8»-ը

1 Min Read

«Մոսկվիչ» գործարանն առաջին անգամ ցույց է տվել, թե ինչպիսին է լինելու իր նոր մոդելը՝ «Մոսկվիչ 8»-ը։ Ըստ արտադրողի՝ սա ընտանեկան յոթ տեղանոց քրոսովեր է, որը նախատեսված է ինչպես ճանապարհորդության, այնպես էլ գործուղումների համար․ գրում է autonews.ru-ն։

«Մոսկվիչ 8»-ը համալրված կլինի GDI բենզինային շարժիչով (174 ձիաուժ)՝ 7-աստիճան ռոբոտացված փոխանցման տուփով։ Ներսում մեքենան կունենա թվային վահանակ՝ 12,3 անկյունագծով էկրանով, հեռախոսի անլար լիցքավորում, 360 աստիճան տեսախցիկի համակարգ և սմարթֆոններին Apple CarPlay-ի և Android Auto-ի միջոցով միանալու հնարավորություն։

Ակնկալվում է, որ «Մոսկվիչ 8»-ի վաճառքը կսկսվի 2024 թվականի վերջին, գները կհայտարարվեն վաճառքի մեկնարկից առաջ։

Մոսկվայի ավտոմոբիլային գործարանի նոր արտադրանքը չինական JAC Sehol X8 Plus մեքենայի պատճենն է: Քրոսովերը Չինաստանում վաճառվում է 2022 թվականից։ Վաճառքի սկզբում այն ​​արժեր 99800 յուան ​​(1,29 մլն ռուբլի):

Share This Article