Հայաստանում 2024թ. առաջին երեք ամիսներին դիտվել է գնանկում։ Նկատենք, որ փետրվարին գների զգալի անկումից հետո մարտին նկատվում է անկման դանդաղեցում։ Կարծում ենք, որ գնաճի այս ցածր ռեժիմը դեռևս կպահպանվի տարբեր մակարդակներում։
Փետրվարին գրանցվել է գնանկման խորացում. Ցուցանիշները` ըստ ոլորտների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Դիտարկենք 2024թ. մարտի գների մակարդակի փոփոխությունը 2023թ. նույն ամսվա և 2024թ. փետրվարի համեմատ.
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ. մարտին 2023թ. նույն ամսվա համեմատ գները նվազել են 1,2%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,2%-ով։ Դիտարկենք 2024թ. մարտի գների մակարդակի փոփոխությունը 2023թ. նույն ամսվա և 2024թ-ի փետրվարի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.
2024թ. մարտին 2023թ. նույն ամսվա համեմատ գնանկում արձանագրվել է ընդամենը 5 ոլորտում։ Ամենամեծ անկումը նկատվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում՝ 5,6%:
Հաջորդիվ առողջապահության ոլորտն է՝ 0,8% գնանկմամբ։ Իսկ երրորդ հորիզոնականում տարբեր ապրանքներ և ծառայություններ ոլորտն է, որտեղ արձանագրված անկումը կազմել է 0,4%:
Մյուս կողմից, 2024թ. մարտին 2023թ. նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը դիտվել է տրանսպորտի ոլորտում՝ 9%: Հաջորդիվ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ ոլորտն է, որտեղ գներն աճել են 7,4%-ով։
Գների աճով 3-րդ տեղում է կրթության ոլորտը՝ 4.8%-ով:
2024թ. մարտին նախորդ ամսվա համեմատ բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գներում նկատվել է անկում՝ 1%։ 2024թ. մարտին նախորդ ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ, ինչպես նաև հանգիստ և մշակույթ ոլորտներում՝ 0,4%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում