20% հավանականություն կա, որ AI-ն կկործանի մարդկությունը. Մասկ

1 Min Read

Գործարար Իլոն Մասկը կարծում է` որոշակի հավանականություն կա, որ արհեստական ​​ինտելեկտը կարող է սպառնալիք դառնալ մարդկության համար։ Այս մասին նա հայտարարել է «Great AI Debate» բանավեճի ժամանակ․ հաղորդում է Business Insider-ը:

Չնայած նման հավանականությանը, Մասկը վստահ է, որ այս տեխնոլոգիայի զարգացումը անհրաժեշտություն է և արժե ռիսկի գնալ։

Միլիարդատեր ձեռներեցը կոնկրետ չի նշել, թե ինչպես է հաշվարկել այդ ռիսկերը։

Նախկինում Մասկը չէր համաձայնվում ֆուտուրիստ Ռեյ Կուրցվեյլի կանխատեսումների հետ, ով հայտարարում էր, որ մինչև 2029 թվականը AI-ն կարող է հասնել մարդկային ինտելեկտի մակարդակի։ Մասկը պնդում էր, որ դա կարող է տեղի ունենալ շատ ավելի վաղ՝ նույնիսկ մինչև 2025 թվականը:


ChatGPT-ն օգտատերերին արդեն հասանելի է առանց գրանցման


 

Կիսվեք այս հոդվածով