Շվեյցարական բանկերը փակում են երկքաղաքացիություն ունեցող ռուսների հաշիվները

1 Min Read

Շվեյցարական որոշ բանկեր սկսել են փակել այն քաղաքացիների հաշիվները, ովքեր  ունեն և՛ շվեյցարական, և՛ ռուսական անձնագիր։ Այս մասին «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է Leolex իրավաբանական բյուրոյի ներկայացուցիչ Ռոման Կուդինովը։

«Երկքաղաքացիություն ունեցող UBS-ի և Credit Suisse-ի մի քանի հաճախորդներ բախվել են խնդրի հետ։ Նրանք բոլորը Շվեյցարիայում հարկեր են վճարում, իսկ Ռուսաստանում եկամուտներ չեն ստանում և հարկեր չեն վճարում։ Բյուրոն, հաճախորդների հետ միասին, քննարկում է այդ կապակցությամբ դատարան դիմելու հնարավորությունը, այդ թվում՝ հարկադրանքի և խտրականության մասին հայցեր ներկայացնելը»,- նշել է փաստաբան Կուդինովը։


Թուրքական բանկերը շարունակում են մերժել վճարումները Ռուսաստանից․ ԶԼՄ


 

Կիսվեք այս հոդվածով