Պետական պարտքի աճ, բյուջեի դեֆիցիտ․ ի՞նչ է առաջարկում Բայդենի վարչակազմը

1 Min Read

The Washington Post-ը խմբագրական է հրապարակել, որտեղ նշվում է, որ Բայդենի վարչակազմի առաջարկած նոր բյուջեն խաթարում է ԱՄՆ ազգային անվտանգությունը և ապագայում ներդրումներ անելու հնարավորությունը, քանի որ դա ենթադրում է ԱՄՆ պետական ​​պարտքի հետագա աճ։

WP-ի խմբագիրները նշել են, որ բյուջեի նոր նախագիծը ենթադրում է 2 տրիլիոն դոլարի բյուջեի դեֆիցիտ, այդ թվում՝ կապված «baby boomers» սերնդի տարեց մարդկանց առողջության ապահովագրության բարձր ծախսերի հետ:

«Օրենսդիրները հավաստիացրել են երկրին, որ ծախսերի ավելացումը Իրաքի և Աֆղանստանի պատերազմների, այնուհետև Մեծ ռեցեսիայի և համաճարակի ժամանակ տնտեսական աջակցության համար ժամանակավոր կլինի: Բայց, մի քանի բացառություններով, բյուջեի առավել ծախսային կետերը պահպանվել են։Քաղաքական գործիչների կողմից իրականության գիտակցված անտեսումը թույլ է տվել պետական պարտքը հասցնել ավելի քան 31 տրլն դոլարի:Ազգը հասել է մի վտանգավոր կետի, որտեղ նրա պարտքն ամենաբարձրն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- շեշտել են լրագրողները։

Պարբերականի խմբագրության կարծիքով՝ պետական պարտքի չափը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 100 %-ը, այժմ այն հասել է ամերիկյան ՀՆԱ-ի 98 %-ին, իսկ Կոնգրեսի գլխավոր խնդիրը պետք է դառնա բյուջեի ծախսերի կայունացումը:

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Բայդենը մտադիր է բարձրացնել հարկերը և կրճատել դեղերի վճարումները՝ Medicare բժշկական ապահովագրության ծրագիրը փրկելու համար:

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն