Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև հակաբակտերիալ, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի և միզոպրոստոլ պարունակող դեղերի դեղատոմսերը դուրս գրել էլեկտրոնային եղանակով։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
Նախատեսվում է մինչև 2025թ․ հունվարը շուկայում առկա 3370 դեղերից 2566-ի դուրս գրումն իրականացնել էլեկտրոնային եղանակով։
«Առաջին փուլով՝ սույն թվականի մարտի 1-ից էլեկտրոնային դուրս գրման որոշումը կտարածվի 470 անուն դեղամիջոցի վրա։
Առայժմ դեղամիջոցների մոտ 20 տոկոսն է էլեկտրոնային եղանակով դուրս գրվելու։ Պիլոտային ծրագիրը վեց ամիս առաջ ենք մեկնարկել ու ավելի քան 70 դեղամիջոցի դուրս գրումը կենտրոնացված եղանակով է արվում արդեն»,-ասաց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Մանրամասները` տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում