2023-ի հունվար-փետրվարին որքանով է աճել տնտեսական ակտիվության ցուցանիշը

1 Min Read

Տարվա երկրորդ ամսում շարունակվել է երկնիշ աճի տեմպը պահպանվել:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշները: 2 ամսում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 13.6 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառությունը կրկնակի աճ է գրանցել, այդ թվում՝ արտահանումն աճել է 2.6 անգամ, իսկ ներմուծումը՝ 73.2 տոկոսով: Էական աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում՝ 28.9 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է՝ 24.1, շինարարությունը՝ 10.8, իսկ ծառայությունների ծավալն աճել է 5.2 տոկոսով:


Ինչպիսին են 2024թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները


Անկում է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում՝ 4.9 տոկոս: Սպառողական գները նվազել են 1.3, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 0.4 տոկոսով:

 

 

TAGGED:
Share This Article