Քերոբյանը եվրակոմիսարին ներկայացրել է «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերը

1 Min Read

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հայտնում են Էկոնոմիկկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները։

Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը, ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործության զարգացման և «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերը։

Ձեռք է բերվել պայմանավորվածութուն շարունակել համագործակցությունը ԵՄ գյուղատնտեսական կառույցների հետ։

Share This Article
1 Comment